Շվեդիայում աշխարհում առաջին անգամ հաջողվել է ծննդաբերել փոխպատվաստված արգանդով կնոջը:
Առանց արգանդի ծնված 36-ամյա կինը դոնորական օրգանը ստացել էր իր 61-ամյա ազգականուհուց:
Մինջ այժմ նման ախտորոշմամբ կանանց սեփական երեխա ունենալու միակ միջոցը փոխնակ մոր օգնությանը դիմելն էր:
Ինչպես գրում է բրիտանական Lancet բժժշկական ամսագիրը, երեխան աշխարհ է եկել սեպտեմբերին: Տղան վաղաժամկետ է ծնվել, նրա քաշը 1 կգ 800 գ է, սակայն բժիշկների խոսքով՝ մայրն ու որդին իրենց լավ են զգում: