Մի կողմից` Հայաստանի գյուղերն օր օրի դատարկվում են, իսկ երկրի տնտեսությունն անկում է ապրում, մյուս կողմից` մեր երկրի առաջին դեմքն իր ճամփորդությունների չվերթների համար տարեկան պետբյուջեից ծախսում է 100 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի չվերթների սպասարկման ծառայությունների համար պետբյուջեն հսկայական գումարներ է ծախսում:
Այսպես. ինքնաթիռի չվերթների սպասարկման, ՀՀ նախագահի այցերի չվերթների` ավիասնունդի, վերգետնյա սպասարկման ծառայությունների, ավիավառելիքի, կայանման վարձերի, օդաչուների աշխատավարձերի և օրապահիկների համար նախագահի աշխատակազմը պայմանագիր է կնքել «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի հետ: