
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, Երևանի Իսահակյան փողոցում գտնվող հիմնարկություններից մեկի տնօրենը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, 1981 թ. ծնված Քրիստինե Շ.-ն իր աշխատասենյակի սեղանի վրայից բացահայտ հափշտակել է 50.000 դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները նույն օրը հայտնաբերել են կողոպուտը կատարած կնոջը և ժամը 18.00-ին բերման ենթարկել բաժին:
Կատարվում է հետաքննություն: