
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում գտնվող Հարվարդի համալսարանի մի քանի հարյուր ուսանող և դասախոս սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ են ստացել:
Անհայտ անձն այդ նամակներում խոստանում է գալ համալսարան և գնդակահարություն սարքել. տեղեկացնում է ТАСС-ը:
Հարվարդի պաշտպանությունն ուժեղացված է: Հետաքննությունների դաշնային բյուրոն քննություն է անցկացնում:
2013թ. դեկտեմբերին ևս Հարվարդում նման նամակ էր ստացվել: Անանուն անձը հայտնել էր ռումբի առկայության մասին: Համալսարանի մի քանի մասնաշենք տարհանվել է: Սակայն հետագայում պարզվել է, որ նամակը գրել է քննությունը խափանել ցանկացող ուսանողը. տեղեկացնում է BBC-ն: