Ֆինանսների նախարարությունն օգտվում է առիթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ պայքարող առևտրականներից չորս օր է խնդրել՝ ուսումնասիրելու հարցը, այս ընթացքում Ֆինանսների նախարարությունը սկսել է առիթից օգտվել: «Ժողովուրդ»-ի խմբագրությունն այս օրերին ՀՀ տարբեր քաղաքների խանութների տնօրեններից եւ վաճառականներից դժգոհություն է ստանում այն մասին, որ հարկային տեսուչներն իրենց արդեն սկսել են բաժանել հաշիվ-ապրանքագիր կոչված փաստաթուղթը, որպեսզի նրանք վաճառքի ենթակա ապրանքները մեկիկ-մեկիկ գրանցեն այդտեղ: Թե ինչ ավարտ կունենա այս՝ վաճառականների բնորոշմամբ՝ «նենգ քայլը», հայտնի չէ: Սակայն փաստ է, որ վաճառականները հեշտությամբ չեն հանձնվի:

Տեղեկացնենք, որ այս օրենքի դեմ բողոքի ակցիաներ անցկացվեցին ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում եւ Սեւանում: Ի դեպ, սեւանցի վաճառականները գործադիր մարմնին ժամանակ են տվել՝ խնդրին լուծում տալու համար, հակառակ դեպքում՝ կփակեն Երեւան-Սեւան գլխավոր մայրուղին:




Լրահոս