Հոլանդը` Ֆրանսիայի նոր նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթել է սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդը: Ընդդիմադիր գործիչը հավաքել է ձայների 52 տոկոսը, մինչդեռ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին` 48 տոկոսը: Սարկոզին ֆրանսիական պետական հեռուստաընկերության եթերում արդեն ընդունել է իր պարտությունը` հայտարարելով, որ արել է “ամեն ինչ, ինչ կարող էր` հաղթանակի համար”: Ընտրողների մասնակցությունը կազմել է 72 տոկոս:




Լրահոս