Շաբաթօրյակներ Երևանում՝ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվել են շաբաթօրյակներ: Այդ առումով բացառություն չի եղել նաև նախատոնական վերջին շաբաթ օրը:

Կենտրոնացվել են սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների և մյուս կառույցների հնարավորությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել տոնական միջոցառումների անցկացման հարակից վայրերին:

Աշխատանքները վերահսկում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը:




Լրահոս