ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է պարզել Աբովյան քաղաքում գործարար կնոջ սպանությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դեռևս չպարզված եղանակով մուտք է գործել Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկն ու բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944 թ. ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր (վնասի չափը պարզվում է), դիմել փախուստի: