
Համացանցում հրապարակված “Արաբկիրում ընտրել են շուրջ 60 գյուղաբնակ քաղաքացիներ” տեղեկության համաձայն՝ Զարուհի Փոստանջյանը ահազանգել է, որ 4/12 ընտրական տեղամասում ընտրել են շուրջ 60 գյուղաբնակ քաղաքացիներ, որոնք 2012 թ. ապրիլի 14-ին ժամանակավոր հաշվառվել են Արաբկիր վարչական շրջանի բնակելի տներում` առանց սեփականատերերի համաձայնության:
ՀՀ ոստիկանությունը տարածված տեղեկատվությունը հերքում է. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիներին հաշվառելու գործողությունները բացառապես իրականացվել են բնակչության պետական ռեգիստրի օրենսդրության պահանջներին համապատասխան:
ՀՀ Ոստիկանություն