Ավստրիայի հավաքականի նախկին հարձակվող Սանել Կուլյիչը պայմանավորված խաղերում իր մասնակցության համար 5 տարվա ազատարզրկման է դատապարտվել:
Նա մեղադրվել է 2004-2013 թթ. Ավստրիայի առաջին և երկրորդ դիվիզիոնների 18 խաղում արդյունքների կազմակերպման մեջ:
Հետաքննության վարկածով՝ հանցագործները մեկ հանդիպման համար 7-25 հազար եվրո են ստացել: Որպես գլխավոր վկա հանդես է եկել Կուլյիչի հանցակիցը՝ պաշտպան Դոմինիկ Տաբոգան:
Նա դատապարտվել է երեք տարի ազատազրկման: Գործով անցնող ևս 6 հոգի պայմանական ժամկետներ են ստացել: