
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի 1-ին հարկում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով 2-րդ հարկում գտնվող թիվ 49 բնակարանի պատերը ճաքել են. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան պատերի առանձին հատվածներում առկա են մինչև 2 մ երկարությամբ և մինչև 1մմ լայնությամբ ճաքեր:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը: