ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում` 23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման: Դրանցից 20-ն ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում:
Հարուցվել է 3 քրեական գործ` 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով, 1-ը` 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Ստացված հաղորդումներից 1-ով տրվել է պարզաբանում, 1-ն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են:
ՀՀ գլխավոր դատախազություն նման միանգամից 5 հաղորդում է ստացել` քաղաքացուց, ինչպես նաև թիվ 6 ընտրատարածքում առաջադրված Ժառանգություն կուսակցության թեկնածու Անահիտ Բախշյանից և Գոհար Վեզիրյանից` թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազության մարդու դեմ հանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Քրեական գործեր են հարուցվել նաև Արաբկիրում` ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառքներ բաժանվելու և թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ՕԵԿ թեկնածու Ռոբերտ Մասումյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով:
Քրեական գործ էլ հարուցվել է Շենգավիթում ոգելից խմիչք օգտագործած քաղաքացու կողմից, ոստիկանի նկատմամբ, բռնություն գործադրելու փաստի առիթով: