Քալիֆորնիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Կենտրոնական ափամերձ շրջանի երեք լողափերն այն բանից հետո, երբ շնաձուկը հարձակվել է սերֆինգիստի վրա:
Ոստիկանության տվյալների համաձայն, շնաձկան երկարությունը 2-3 մետր է եղել: Տեղական լրատվամիջոցները չեն բացառում, որ դա կարող էր սպիտակ շնաձուկ լինել:
Երիատասարդը հարձակումից հետո ողջ է մնացել, սակայն նրա ծունկը վնասվել է:
Դեպքը կատարվել է հինգշաբթի երեկոյան՝ Բանդենբերգ ամերիկյան ռազմաբացայից ոչ հեռու:
ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափերի շնաձկերը բավականին հաճախ են հարձակվում մարդու վրա: Նույն տեղը երկու տարի առաջ ևս երկու նման դեպք է պատահել: Մեծ սպիտակ շնաձուկը հարձակվել էր 19-ամյա սյորֆինգիստ Լուկաս Ռենսոմի վրա, ովմահացել էր արյան կորուստից: