6/19 տեղամասում առաջատարը Ռուբեն Հովսեփյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 6 ընտրատարածքի 6/19 տեղամասում ավարտվեց մեծամասնական ընտրակարգով ընտրություն կատարած քվեաթերթիկների հաշվարկը. առաջատարը ՀՀԿ անդամ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանն է` 466 ձայնով:Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ստացել է 80 ձայն, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, Վասանավի ՍՊԸ տնօրեն Վահան Կարապետյանը` 133 , անկուսակցական Ավետ Պողոսյանը` 37: Անվավեր քվեաթերթիկների թիվը 28 է: Երկու ծրարներից ամեն մեկի մեջ հայտաբերվեց երկուական քվեաթերթիկ:
Հիշեցնենք, որ համամասնական ցուցակի քվեների հաշվարկման ժամանակ 3 դատարկ ծրարներ էին հանվել քվեատուփից:
Նշենք, որ ընտրատեղամասում վստահված անձանց և հանձնաժողովի անդամների ու նախագահի միջև հաշվարկի ընթացքում անընդհատ տարաձայնություններ էին լինում` քվեաթերթիկը վավեր կամ անվավեր համարելու վերաբերյալ: Ի տարբերություն համամասնական ցուցակի քվեների հաշվարկմանը` այս անգամ հանձնաժողովը ճիշտ որոշում էր կայացում և արդյունքում դժգոհողներ չէին լինում:
Հիշեցնենք, որ այս տեղամասում համամասնական ցուցակով առաջատարը ՀՀԿ-ն է՝ 395 ձայնով: ՀՀԿ–ին հաջորդում են Բարգավաճ Հայաստանը՝103 ձայն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 5 ձայն, ,Հայ ազգային կոնգրեսե ընդդիմադիր դաշինքը՝ 64 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 15 ձայն, Օրինաց երկիր կուսակցությունը՝ 34 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 46 ձայն, և Միավորված հայերե կուսակցությունը՝ 2 ձայն:
 Հիշեցնենք, որ տեղամասի ընտրողների ընդհանուր թիվը 1,140 է, իսկ ընտրության մասնակցել է 754 քաղաքացի:




Լրահոս