
Մայիսի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում Ադրբեջանի Զակատալա քաղաքից 27 կմ արեւելք տեղի է ունեցել նախնական տվյալներով` մոտ 5.8 մագնիտուդով երկրաշարժ, armlur.am-ին հայտնում են Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
Հայաստանի տարածքում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
Ցնցումները զգացվել են Սեւանում, Վանաձորում, Արտաշատում, Իջեւանում, Երեւանում: