Այսօր ԱՄն-ում հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը մենամարտելու է 28-ամյա Վիլի Նելսոնի հետ:
Վ. Մարտիրոսյանն ասել է, որ պատրաստվում է նոկաուտի ենթարկել մրցակցին:
«Մարտի հետ կապված՝ լավ ծրագիր ունեմ, որը կազմել եմ մարզչիս հետ: Մտադիր եմ նրան հարվածել ողջ մարտի ընթացքում և հաղթել նոկաուտով»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերում է boxingscene.com-ը: