Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրողների քվեների շուրջ 90 տոկոսը, կամ 1793 ընտրատեղամասերի արդյունքները, որոնց արդյունքում Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն անցնում է Ազգային Ժողով:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 44,23% (589784)
“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն – 30,31% (404105)
Հայ հեղափոխական դաշնակցություն – 5,66% (75493)
“Օրինաց երկիր” կուսակցություն – 5,43% (72443)
Հայ ազգային կոնգրես – 7,01% (93537)
“Ժառանգություն” կուսակցություն – 5,73% (76377)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 1,06% (14186)
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 0,36% (4789)
“Միավորված հայեր” կուսակցություն – 0,20% (2768):