
Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, վերջերս ՀՀԿ-ի շարքերն անդամակցած Վիկտոր Դալլաքյանը պարտվել է անկուսակցական թեկնածու, “Պոպուլեքս” փաստաբանական գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանին: Նախնական տվյալներով՝ Դալլաքյանը ստացել է 9 հազար 268, 31-ամյա Մարուքյանը՝ 11 հազար 683 ձայն: Նշենք, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով անպարտելի էր սկսած 1995-ից: Նա, սակայն, նախկինում հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, իսկ այս ընտրություններից առաջ անդամակցել էր իշխող կուսակցությանը: