
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 5-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհին` Հացավան գյուղի սկզբնամասում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահել դեպի ձորը (մոտ 50 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 20ՕՍ609 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Թ.):