ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբից հայտնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թ. մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 6.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, հակաքարոզչության և այլ խախտումների վերաբերյալ: Ոստիկանությունում գործող “Թեժ գծով” ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ մասեր` 59, ինտերնետային կայքերից` 41, դիտորդներից` 2 տեղեկություն: Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրվել և ԶԼՄ-ներին է տրամադրվել հիսունից ավելի պարզաբանում:
Տեղեկությունների մի մասը հերքվել է, մյուսներով քննությունը շարունակվում է:
 




Լրահոս