
Հոկտեմբերի 5-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ինֆինիտի» մակնիշի 90 VZ 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ .Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շինանյութի խանութի պատին. զոհեր և տուժածներ չկան:
Հհրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: