
Վրաստանում ձերբակալվել է երևանյան հիվանդանոցներից մեկից փախած մի կալանավոր, հաղորդում է Грузия Online-ը:
59-ամյա Սուրեն Գաբրիելյանը գտնվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է մայրաքաղաքի ինֆեկցիոն հիվանդանոց: Իսկ սեպտեմբերի 16-ին նրան հաջողվել է փախուստի դիմել :
Երեկ նա ձերբակալվել է Վրաստանում երկու հանրապետությունների իրավապահ մարմինների համատեղ գործողությունների արդյունքում: