Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնողական փուլի մասին:
«Մխիթարյանը շարժվում է այն գրաֆիկով, որը նախատեսել էինք: Հուսով ենք, որ առաջիկա երեք, չորս կամ հինգ օրերի ընթացքում նա կսկսի նորմալ աշխատել: Այլ կերպ ասած, ինձ տեղեկացրել են, որ Մխիթարյանի ապաքինումը շատ արագ է ընթանում», – նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 20-ին կայացած՝ Բունդեսլիգայի 4-րդ տուրի՝ «Մայնցի» դեմ խաղում: