Հերթական խայտառակ ընտրությունները արտագաղթի նոր ալիք են բարձրացնելու. Չենք լռելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռևս մի քանի օր առաջ Հայաստանի հասարակությունը կանգնած էր երկընտրանքի առջև`զարգանալ ժողովրդավարական արժեքների ապահովման ուղղությամբ, կամ ընթանալ իշխանության ավտորիտար միտումների ուժեղացման ճանապարհով: Ցավոք, այսօր հաղթեց երկրորդ տարբերակը:
Տեղի ունեցած հերթական խայտառակ ընտրությունները սարսափելի ապացույցն են Հայաստանի իշխանությունների` ամեն գնով վերարտադրվելու մղման և հայ ժողովրդի մի ստվար զանգվածի գիտակից ստրկամտության, երբ ծնողները հրեշավոր կերպով խորտակում են սեփական երեխաների ապագան` հանուն իրենցից իսկ գողացված և ընտրություններին վերադարձվող ողորմելի 10-20 հազար դրամ ընտրակաշառքի: Ահռելի ցավով պետք է նշենք, որ հերթական անգամ “առնված” ընտրություններից հետո այս ապաշնորհ խավին չպատկանող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների արտագաղթի մի նոր ալիք է բարձրանալու:
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնություն




Լրահոս