Պուտինի երդմնակալությունից առաջ 650 մարդ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ`նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունից մեկ օր առաջ, ընդդիմությունը Մոսկվայում “Միլիոնների երթ” էր կազմակերպել: Ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին արտահերթ նախագահական ընտրություններ և քաղաքական բարեփոխումներ: Նրանք մտադիր էին գիշերն անցկացնել փողոցում, կազմակերպիչները նստացույցի կոչ են արել. “Մեզ մնացել է դիմակայել 12 ժամ մինչև երդման արարողությունը: Մենք երեք պահանջ ունենք. Դաշնային հեռուստաալիքների եթերում ընդդիմությանը հատկացնել ուղիղ եթեր, չեղյալ համարել Պուտինի երդման արարողությունը և նորից նշանակել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ”,- հազարավոր հավաքավածներին դիմել է հավաքի կազմակերպիչներից Սերգեյ Ուդալցովը: Սակայն հատուկ ջոկատայինները շղթայի մեջ են վերցրել հավաքվածներին, ինչի արդյունքում բախումներ ու, հրմշտոց է սկսվել: Արդյունքում ձերբակալվել է տարբեր տվյալներով 650-570 մարդ, այդ թվում Ալեքսեյ նավալնին ու Սերգեյ Ուդալցովը: ՆԳՆ Մոսկվայի ԳՎ տվյալներով՝ հավաքվել է ութ հազար մարդ, սակայն ուդալցովը պնդել է, որ բողոքի ակցիային մասնակցած մարդկանց թիվը հասել է առնվազն 100 հազար է:
Պուտինի երդման արարողությունը տեղի կունենա այսօր:




Լրահոս