Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարլեն Մուրիերի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արցախի Նախագահը ողջունել է Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման հիմքերից մեկը:
Արծարծվել են նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ