
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կակայի խոսքով, հաջողության հասնելու համար բրազիլցիները պետք է օրինակ վերցնեն գերմանացիներից:
«Բրազիլական ֆուտբոլը շատ մրցունակ է, բայց մեզ չի հերիքում կազմակերպվածությունը, հեռանկարային նախագծերը և դրանց իրականացումը:
Գերմանիայի հավաքականը պետք է օրինակ ծառայի: Նրանք սկսել են այդ նախագիծը 2006 թվականին և 2014-ին այն տվեց իր արդյունքը», – նշել է Կական: