
Վրաստանում նախատեսվում է կառուցել գինու թանգարան: Այդ նախաձեռնության մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Грузия Online-ը:
Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն՝ գինու թանգարանը պետք է լինի յուրահատուկ կենտրոն, որտեղ կհավաքվի վրացական գինու պատմությունը:
Նա հայտնել է, որ թանգարանի ստեղծման ուղղությամբ արդեն տարվում են ակտիվ աշխատանքներ: Վարչապետի խոսքով՝ արդեն հիմնադրվել է թանգարանի զարգացման հիմնադրամ, ստեղծվել խորհուրդ, որը կվերահսկի աշխատանքները: