
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել “Կամազ” մակնիշի ՊՆ 3321 Տ համարանիշի և “ԳԱԶ 32213” մակնիշի 1981 Տ համարանիշի թիվ 98 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ովքեր տվյալ դեպքում ներկայացնում են “Ինգո Արմենիա” ընկերությունը, դեպքի վայր է ժամանել դեպքից 1.5 ժամ անց: