
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է Ուկրաինայում մի քանի օրով իր գործունեության դադարեցման մասին, հայտնում է РИА Новости-ն:
Նման որոշման պատճառը կազմակերպության աշխատակից, Շվեյցարիայի քաղաքացի Լորան Էտյեն դյու Պասկեի մահն է։ Նրա խոսքով, այժմ կազմակերպությունը կենտրոնացած է իր աշխատակիցների անվտանգության ապահովմամբ և մահացած աշխատակցի դին ընտանիքին փոխանցելու հարցերի վրա։