
Ադրբեջանում այսօր` մայիսի 7-ին, 4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը, ստորերկյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 09:39-ին, Զաքաթալա քաղաքից 16 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ: