Խոշոր պայթյուն գազալցակայանում. Կան վիրավորներ. լրացված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր մայիսի 7-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարար վարչություն Ոստիկանության Սևանի բաժնից հայտնել են, որ Գագարին գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։
Դեպքի վայր է մեկնել Սևանի հրշեջ–փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Լճաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` Բաղդար ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորելիս պայթել է Խ.Հովհաննիսյանին պատկանող ,ԳԱԶ-3110ե մակնիշի 11 UL 834 համարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը։ Պայթյունի հետևանքով լիցքավորման կետի աշխատակից Սևան քաղաքի բնակիչ 33-ամյա Կարեն Սարգսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Քիչ առաջ Կ. Սարգսյանը տեղափոխվեց Երևանի վնասվածքաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոն։ Բժիշկները հայտնել են, որ նրա առողջական վիճակը միջին ծանրության է:Գ. Շամշյանը հայտնում է, որ պայթյունի հետևանքով բալոնի բեկորներից վնասվել են գազալցակայանում գտնվող 2 ,ԳԱԶելե մակնիշի ավտոմեքենա 20 SS 734 և 609 US 34 համարանիշի ավտոմեքենաները, իսկ մինչև հրշեջ-փրակարարների դեպքի վայր ժամանելը ,ԳԱԶ 3110ե ավտոմեքենայի վարորդ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ 53-ամյա Խաչիկ Հովհաննսիսյանը տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել :
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Սևանի Ոստիկանության պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի




Լրահոս