
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տեղի ունեցած պաշտոնական միջոցառման ընթացքում նշել է, որ իր կյանքի ընթացքում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կին կտեսնի,- հաղորդում է Associated Press -ը:
Հիշեցնենք, որ նախորդ նախագահական ընտրություններում Քլինթոնը առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն ներկուսակցական պայքարում պարտվել էր գործող նախագահ Բարաք Օբամային: