
Sunday Times թերթը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարզիկների եւ մարզուհիների ցուցակը: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան աշխարհի ամենահարուստ մարզուհին է՝ 90 մլն դոլարով, իսկ ամենահարուստ մարզիկը ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսն է: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ֆորմուլա-1-ի բազմակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը՝ 825 մլն, իսկ առաջին եռյակը եզրափակում է Մայքլ Ջորդանը ՝515 մլն: Ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը եզրափակում է լավագույն տասնյակը՝ 260 մլն: