
Այս շաբաթ Շվեդիայում մեկնարկում է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:
Երկուշաբթի Ստոկհոլմում հայտնի կդառնա այս տարվա առաջին մրջանակի դափնեկիրը՝ մրցանակը կհանձնվի ֆիզիլոգիայի և բժշկության ասպարեզում: Երեքշաթի կհանձնվի մրցանակը քիմիայի բնագավառում:
Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին:
Վերջին մրցանակի հիմնական հավակնորդն է համարվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Թեկնածուների ցանկում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին էշտոնը և ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը: