Սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում
արձանագրվել է 0.4% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1% նվազում: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:

2014թ. սեպտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 97.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.2%, ծառայությունների սակագներինը՝ 102.4%: 2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1% նվազում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 101.4%, ոչ պարենային ապրանքներինը` 100.9%, ծառայությունների սակագներինը` 101.8%, իսկ հունվար-սեպտեմբերին 2013թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.9%, 101.6, 101.9 և 106.0%:

2014թ. սեպտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 117.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 117.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 114.1%, ծառայությունների սակագներինը՝ 119.8%:

Հանրապետության դիտարկվող 7 քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.5%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գյումրի քաղաքներում), իսկ մյուս 4 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:




Լրահոս