2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում
արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հրուշակեղենի՝ 0.9%, կենդանական և բուսական յուղերի՝ 1.0%, ձկնամթերքի՝ 1.3%, բանջարեղենի և կարտոֆիլի՝ 5.9%, ձվի՝ 9.4% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-9.4% գնաճ, երկուսում՝ 4.4-0.3% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 10.8%-ով, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 9.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է ձվի 4.8-16.8% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ
ամսվա համեմատ աճել է 9.4%-ով:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ` 5.9% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սնկի՝ 6.3%, լոլիկի` 12.8%, կաղամբի՝ 17.4%, սմբուկի՝ 17.8%, կանաչ պղպեղի` 19.4%, սխտորի՝ 19.9%, ծաղկակաղամբի՝ 26.1%, վարունգի 27.8% գնաճով: 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է խառը կանաչեղենի՝ 3.5%, կանաչ սոխի՝ 4.5%, կարտոֆիլի` 5.5%, կանաչ լոբու 5.8% գնաճ:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գազարի` 22.0%, ճակնդեղի`16.4%, գլուխ սոխի 7.4% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 2.1-14.3% գնաճ, իսկ մեկում՝ 0.3% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 5.6%-ով: 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.0%, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 1.3% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.5% գնաճով:
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 3.3% գնանկում, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 1.0% գնաճ (հիմնականում պայմանավորված կարագի՝ 1.5% և ձիթապտղի բուսական յուղի 7.6% գնաճով): 2014թ. սեպտեմբերին 2013թ. նույն ամսվա համեմատ մսամթերքի գներն աճել են 0.6%-ով, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 0.5%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է տավարի և խոզի մսերի՝ 0.6%, տավարի մսի պահածոյի՝ 0.8%, եփած և կիսաապխտած երշիկների՝ 0.9%, բաստուրմայի 1.5% գնաճով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ոչխարի մսի՝ 2.0% և այլ մսեղենի (խաշի պարագաներ) 1.8% գնանկում: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-0.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), երկուսում գրանցվել է 0.4-0.1% գնանկում, իսկ մյուս երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնամթերքի՝ 0.1%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.1%, շաքարավազի՝0.2%, ոչ ոգելից խմիչքի՝ 0.2%, հրուշակեղենի 0.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2014թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 5.3% գնաճ, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 4.4% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խաղողի՝ 30.5%, սալորի՝ 28.5%, խնձորի՝ 14.8%, դեղձի` 10.7%, տանձի` 7.1% գնանկումով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 1.3%, սեխի՝ 3.2%, ելակի՝ 4.9%, կիտրոնի՝ 5.9%, ձմերուկի՝ 9.4%, նարնջի 14.2% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է մրգի`12.4-0.7% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Վաղարշապատում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.6%-ով: 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 0.3% գնանկում, իսկ այլ մթերքի ու ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: