Շինանյութի գներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9 գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է շինանյութերի` 0.9%, գրենական պիտույքների` 1.0%, մշակույթի ապրանքների`1.4%, կենցաղային էլեկտրաապրանքների 1.7%,  գեղահարդարման ապրանքների՝ 1.8%, հագուստի և գործվածքի՝ 2.5%, խոհանոցային սպասքի 2.7% գնաճով:

Տեքստիլեղենի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.4%-ով, վառելիքինը՝ 0.6%-ով, կոշկեղենինը` 0.7%-ով, կահույքինը՝ 0.8%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է գորգեղենի՝ 0.7%,  անձնապիտո ապրանքների՝ 0.6%, լվացող միջոցների` 0.1%, այգեգործական ապրանքների՝ 0.1%, ոսկերչական ապրանքների`0.1% գնանկում, իսկ դեղամիջոցների ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ: 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.3% և 2.2%-ով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ`
2.2% և 2.1%-ով:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.3%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ մեկում գրանցվել է 0.2% գնանկում:




Լրահոս