Ավագ դպրոցների աշակերտները ծանոթանում են Նժդեհի կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպվել էր «ԳարեգինՆժդեհ» ֆիլմի դիտումը, որի նհաջորդեց հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության վերաբերյալ դասախոսությունը։ Մասնակցում էին Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները։

Դասախոսությունը վարեց պատմաբան Վահե Մովսիսյանը։ Նա նշում է, որ դպրոցական վաղ հասակից պատանիների մեջ ոչ միայն պատմության, հայոց լեզվի ու գրականության, այլև մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի և մյուս առարկաների ուսուցիչները պետք է սերմանեն հայրենասիրություն։ Դպրոցահասակ երեխաները, ուսումնասիրելով հայոց պատմության հերոսական էջերը, տեղեկանալով ազատագրական շարժման ղեկավարների ու մարտիկների մասին, սկսում են սիրել հայրենիքը, գիտակցել հայրենիքի կարևորությունը։ Վահե Մովսիսյանը նկատում է, որ դասագիրքըհայրենասիրությունդաստիարակելումիակմիջոցը չպետք է լինի։ Պարբերաբար պետք է իրականացվեն նաև արտադասարանային միջոցառումներ։  «Մենք բոլորս՝ դպրոցը, ուսուցիչը, ընտանիքը, հասարակությունը, միասին ենք ցանում սեր մեր երեխայի մեջ, և որքան ճիշտ մշակվեն ու խնամվեն այդ սերմերը, այնքան որակյալ պտուղներ կտան հետագայում»,- նշեց պատմաբանը:

Իննա Թումանյանը Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի է, դպրոցի ուսանողական խորհրդի նախագահը։ Առաջին անգամ է դիտում «ԳարեգինՆժդեհ» ֆիլմն ու խոստովանում, որ շատ բան չգիտի մեծ զորավարի մասին։ Նոր է սկսել ուսումնասիրել Նժդեհի կյանքն ու գործունեությունը, կարդալ նրա աշխատությունները։ Ընդ որում, Իննան նշում է, որ շատ հոգեհարազատ են Նժդեհի մտքերը. դրանք մեծ փորձառություն են ամփոփում և հետագայում կօգնեն ու ուղենիշ կլինեն իր համար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է նման կինոդիտումներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։




Լրահոս