
Բրիտանացի միլիոնատերը, ով մեղադրվում է մեղրամսի ժամանակ իր կնոջ սպանության մեջ, երկուշաբթի Հարավային Աֆրիկայում կկանգնի դատարանի առջև:
Քննության վարկածով` 2010-ին գործարար Շրիվեն Դևանին մարդասպան էր վարձել իր երիտասարդ կնոջը սպաներու համար: Ինքը՝ բրիտանացին, հերքում է բոլոր մեղադրանքները. տեղեկացնում է BBC-ն:
28-ամյա Աննի Դևանին առևանգել են Քեյփթաունում, իսկ հաջորդ օրը հայտնաբերվել է նրա դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Կնոջ մոտ եղած փողը, թանկարժեք իրերն ու բջջայինն անհետացել էին:
Սպասվում է, որ դատաքննությունը կտևի մինչև դեկտեմբեր: