
Մոսկվայի բորսայում առավոտյան ժամը 10-ի սահմաններում պատմության մեջ առաջին անգամ դոլարի փոխարժեքը գերազանցել է 40 ռուբլին:
Եվրոյի փոխարժեքը ևս աճել է և կազմել 50,12 ռուբլի: Երկարժութային զամբյուղի արժեքը կազմել է 44,56 ռուբլի:
Անցած շաբաթվա ընթացքում դոլարը աճել էր մինչև 39,95 ռուբլի, ինչն արդեն պատմական առավելագույնն էր: Այն ժամանակ եվրոյի փոխարժեքն իջել էր մինչև 50 ռուբլի, տեղեկացնում է ТАСС-ը:
Եվրոյի և այլ արժույթների հանդեպ դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ում աշխատազրկության մակարդակը սեպտեմբերին նվազել էր մինչև 2008թ.-ի մակարդակը և կազմել 5,9%: