Վիճաբանության ժամանակ գազի բալոնով հարվածել է գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 1964 թ. ծնված Լևոն Վ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դպրաբակ գյուղում գտնվող խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 1962 թ. ծնված Գառնիկ Թ.-ն գազի բալոնով հարվածել է Լևոն Վ.-ի գլխին:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս