Ծխախոտային խառնուրդներից Ռուսաստանում թունավորվել է 700 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծխախոտային խառնուրդները, որոնցից թունավորվել է 700 մարդ, նախնական տվյալներով Ռուսաստան են ներկրվում Հարավարևելյան Ասիայից: Ընդ որում, ներկրվում է ոչ թե ինքը՝ խառնուրդը, այլ դրա խտանյութը, հայտնում է ТАСС-ը:

Միաժամանակ հաղորդվում է, որ ծխախոտային խառնուրդներից թունավորման համաճարակը Ռուսաստանում հաղթահարվել է:

Ինչպես նշել է Թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը, այս պահին գրանցված 700 թունավորումներից ավելի քան 20-ը եղել են մահվան ելքով:

Նրա խոսքով, իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են առաջին կասկածյալներին, խառնուրդի տարածման առանձին խմբեր վերացվել են, իսկ դրանց ներկրման ուղիները՝ արգելափակվել: Իվանովը նշել է, որ այս պահին ձերբակալված է մոտ 200 մարդ, սակայն նրանց թիվը գնալով ավելանում է:




Լրահոս