
Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը, հայտնում են ՀՖՖ կայքից: Սերբիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, և կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 17:15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Սերբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Սերբիայի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: