Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առևտրականները կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում և հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպման ընթացքում առևտրականները ևս մեկ անգամ իրենց խնդիրն են ներկայացրել՝ հայտարարելով, որ ՀՀ կառավարությունը «սպանում է փոքր ու միջին բիզնեսը»:
Հ. Աբրահամյանն ի պատախան նշել է, որ համաձայն չէ այդ պնդման հետ, քանի որ ինքն արդեն իսկ հայտարարել է, որ նպատակ ունի օրինական դաշտ բերել ստվերում գործող խոշոր գործարարներին: