
Պյատիգորսկում կալանավորների տեղափոխման ժամանակ փախել են երկու վտանգավոր հանցագործներ, ովքեր դատապարտված էին երկարաժամկետ ազատազրկման գողության, ավազակային հարձակումների և թմրանյութերի վաճառքի համար: Փախուստի դիմածները կարող են զինված լինել:
Վեց կալանավորների տեղափոխելիս են եղել «Белый лебедь» քննչական մեկուսարան: Ճանապարհին նրանցից երկուսը կոտրել են ոստիկանական ավտոմեքենայի դուռը և փախուստի դիմել:
Հանցագործների փախուստի փաստով կատարվում են ծառայողական ստուգումներ: Աշխատակիցների մեղքը հաստատվելու դեպքում նրանք կկանչվեն քրեական պատասխանատվության և կհեռացվեն ներքին գործերի մարմիններից, տեղեկացնում է Интерфакс-ը: