Ուկրաինայի ազգային գվարդիան վաճառում է սպանված գերիների օրգանները (տեսանյութ, 16+)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ փորձագետներն ու ներկայացուցիչներն ուսումնասիրում են Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից կատարված հանցագործությունները: Եթե պատերազմի ժամանակ զինվորների զոհվելն ու զանգվածային հուղարկավորումները դեռ կարելի է բացատրել, ապա ինչով բացատրել, որ այդ գերեզմաններում հայտնաբերվում են կանանց և ծերերի մարմիններ՝ բռնի մահվան հետքերով:

Նրանց ձեռքերը կապված են մեջքի ետևում, իսկ որոշ մարմիններ մասնատված են և թաղված տարբեր տեղերում: Ուկրաինացի զինվորականները ձերբակալում են քաղաքացիական անձանց՝ իրենց ծառայակիցների հետ փոխանակելու նպատակով: Նման մարդկանց թիվը հասնում է տասնյակների, կամ գուցե՝ հարյուրների: Նրանցից խոշտանգումների միջոցով փորձում են աշխարհազորայիններին սատարելու խոստովանություն ստանալ:

Սակայն ոչ բոլորն են դիմանում խոշտանգումներին, որոշները զոհվել են հարցաքննությունների ընթացքում, այլ մարդիկ սպանվել են ամենադաժան ձևով և մահացել անասելի տանջանքներից հետո:

ԵԱՀԿ փորձագետները գրանցել են գերիների բռնաբարության բազմաթիվ դեպքեր՝ ընդ որում, ոչ միայն կանանց, այլև դեռահաս աղջիկների և տարեց կանանց: Մի քանի ամիս առաջ լուրեր հայտնվեցին, որ հայտնաբերվել են առանց որոշ օրգանների դիակներ: Մարդկանց առևտրի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մադինա Ջարբուսինովան գտնում է, որ օրգանները օգտագործվել են վաճառքի համար, տեղեկացնում է НТВ-ն:




Լրահոս