«Իսլամական պետության» գրոհայինները մտադիր են Եվրոպա ներխուժել փախստականների տեսքով, տեղեկացնում է Bild am Sonntag թերթը՝ հղում անելով գաղտնի ծառայություններին: Ահաբեկիչների չորս հոգանոց խմբերը փախստականների՝ Սիրիայից եկող հոսքերի հետ մեկտեղ կներխուժեն սկզբում Թուրքիա, որտեղից էլ կեղծ անձնագրերով կուղղվեն դեպի Եվրոպա, այդ թվում՝ Գերմանիա:
Այդ ծրագրերի մասին հայտնի է դարձել ամերիկյան հատուկ ծառայություններին, որոնք վերծանել են գաղտնի խոսակցությունները ԻՊ ղեկավարների միջև: Գաղտնալսման արդյունքում պարզվել է, որ ահաբեկչական խմբերին արգելվում է Եվրոպայի ճանապարհին օգտվել ինքնաթիռներից՝ օդանավակայաններում խիստ վերահսկողության պատճառով: Ահաբեկչական խմբերը Եվրոպա են ուղարկում ահաբեկչական հարձակումների իրականացման նպատակով: