6 հոկտեմբերի 2014, Երևան. Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ծառայությունների և սպասարկման որակի համար: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է ներկայացնել ու խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է ավելի քան 40 ընկերություն և հանրային ծառայող: Անվանակարգերը հատկացվում են բնակչության շրջանում իրականացված հարցումների, փորձագետների գնահատման և ԶԼՄ-ների բովանդակային վերլուծության արդյունքում:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպիչներին` այս պատվավոր մրցանակի և բարձր ու պարտավորեցնող կոչման համար: Ձեր գնահատականը նախևառաջ վկայում է հասարակության և հաճախորդների կողմից մեր ընկերության հանդեպ բարձր վստահության և ճանաչման մասին: Սա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Beeline-ը մշտապես աշխատում է ծառայությունների զարգացման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, և այն, որ մեզ հետ պարզ է ու հարմար: Միևնույն ժամանակ, «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր»-ի կոչումը նոր խթան է մեզ համար` հետագա կատարելագործման և նոր բարձունքներ նվաճելու գործում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Համաժողովրդական քվեարկության, փորձագիտական գնահատման և ԶԼՄ-երի կոնտենտ-վերլուծության արդյունքում Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցութան առաջատար օպերատոր» անվանակարգին` ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետ կապի միասնական ծառայությունների ծավալների և սպասարկման որակի համար: Շնորհավորում եմ Beeline ընկերության ողջ անձանակազմին՝ ի դեմս Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինի` համազգային հարգանք և վստահություն վաստակելու համար», – նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:
Նշենք, որ այս տարվա ընթացքում Beeline-ն արժանանում է արդեն երրորդ պատվավոր մրցանակին: Մեկ ամիս առաջ՝ 2014 թ. սեպտեմբերին, ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում: