
Մեքսիկայի քննիչները փորձում են պարզել Իգուլ քաղաքի մոտակայքում հայտնաբերված 28 մարմինների ինքնությունը:
Զանգվածային հուղարկավորությունն իրականացվել է այն վայրում, ուր սեպտեմբերին ոստիկանության հետ բախումներից հետո անհետացել էր 43 ուսանող:
Գերերո նահանգի գլխավոր դատախազ Ինակի Բլանկոն հայտարարել է, որ նույնականացումը կարող է տևել 2 շաբաթ:
Ուսանողներն անհետացել են իրենց կողմից անցկացված բողոքի ակցիայից հետո, որը նվիրված է եղել դասախոսների իրավունքներին: Ոստիկանությունը կրակ էր բացել ուսանողների ավտոբուսների վրա, որի արդյունքում զոհվել է 6 մարդ:
Ականատեսները հայտնել են, որ ողջ մնացածներից շատերին նստեցրել են ոստիկանության մեքենաները և տարել:
Նրանց մի մասը թաքնվել են և կապվել հարազատների հետ միայն մի քանի օրից՝ վախենալով իրենց կյանքի համար: